ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառվելիք հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի և պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ կանոնները։ Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2026 […]
Ի գիտություն լրատվամիջոցների

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում տնտեսավարողներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։ Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, մասնակիցների գրանցումը՝ 14։00-ից։ Հասցե՝ Տիգրան Մեծ 4, 2-րդ հարկ, նիստերի […]
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառվելիք ապրանքի համապատասխանության չափանիշների, անհամապատասխանության դեպքում դրանք վերացնելու եղանակների և համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելիության չափանիշների վերաբերյալ կանոնները։ Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը […]
Սպառողների իրավունքների պաշտպանության համար ներդրվել են նոր երաշխիքներ

2026 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։Նշված փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և […]
Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար

Ընկերությունների վարկանիշավորում, թափանցիկության պահանջներ, գնորդների գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Քննարկմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, արդարադատության նախարարության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Գեղամ Գևորգյանը նշել է, որ նախորդ տարի հանձնաժողովը սպառողների […]
ՄՍՇՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տաքսու վարորդները հավաստեցին՝ նախորդ անգամ իրենց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Yandex Armenia-ի տաքսու վարորդների հետ։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում վարորդների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես արդեն իսկ փորձարկման փուլում է Yandex go հավելվածում ուղևորների կողմից պատվերի վայրի սահմանափակման գործառույթը։ Երևանի կենտրոն համայնքի մի շարք վայրերի համար առանձնացվել […]
ՄՍՇՊՀ-ն նախաձեռնել է 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ քննարկումներ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2029 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունները կարող են ներկայացնել առաջարկներ։ Հանձնաժողովի 2027 թվականի բյուջետային հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://competition.am/hy/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d5%bb%d5%a5/ : Առաջարկները կարող եք ներկայացնել info@competition.am էլեկտրոնային հասցեով: Հարցերի դեպքում զանգահարել +374 60 830 […]
Երևանում տեղի ունեցավ ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի սեմինարը

Մարտի 18-20-ը Երևանում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի (OECD-GVH RCC) «Մրցակցային մարմինների գործիքակազմը՝ ուղղված աճի և բարեկեցության խթանմանը» թեմայով սեմինարը։ Միջոցառմանը մասնակցում էին մրցակցային մարմինների և միջազգային կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, բանախոսները՝ Իտալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի մրցակցային մարմինների և ՏՀԶԿ-ի ներկայացուցիչներն էին։ Կենտրոնի տնօրեն Մարիա […]
«Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Սպառողի օգնական» հարթակի միջոցով մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ։ Հարուցված վարույթի քննության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրեն պատկանող «Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև «Tevosyans Perfume» առևտրի օբյեկտում հանրահայտ ապրանքային նշանների ներքո ներկայացվող օծանելիքներ […]
Հայաստանի և Ռումինիայի մրցակցային մարմինները խորացնում են համագործակցությունը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Ռումինիայի մրցակցության խորհրդի նախագահ Բոգդան Չիրիթոուին և մրցակցության հարցերով խորհրդատու Կոսմին Բելակուրենցոյին, որոնք Հայաստան են ժամանել Երևանում ընթացող ՏՀԶԿ Բուդապեշտի մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի սեմինարին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ ՄՍՇՊՀ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների մրցակցային մարմինների միջև երկկողմ համագործակցությունը: «Այսօր մենք հնարավորություն […]