ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար

Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել […]
«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։ Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են […]
Ի գիտություն թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկել թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտը՝ հնարավոր խնդիրների բացահայտման և ոլորտում գործունեության բարելավման նպատակով։ Հանձնաժողովը նախատեսում է ս․թ․ սեպտեմբերին հանդիպում կազմակերպել քննարկելու թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները։ Հանդիպմանը մասնակցելու համար թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խմբերի ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը […]
Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու

«Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։ Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։ Վարույթի ընթացքում […]
ՄՍՇՊՀ-ն տնտեսավարողներին ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումները

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել էր հանդիպում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նոր օրենսդրական կարգավորումները, որոնք մշակվել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից։ Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Թադևոս Ավետիսյանը, Էկոնոմիկայի նախարարության, բիզնես համայնքի, հասարակական կազմակերպությունների և […]
Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ

Առնվազն 2 տարվա երաշխիքային ժամկետ նոր, 1 տարվա՝ օգտագործված ապրանքների համար, 20 օր ժամկետ՝ վերանորոգման համար, ժամանակավոր օգտագործման ապրանքի տրամադրում և այլ երաշխիքներ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել էր հանդիպում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից և իրականացվել են ԵՄ-Հայաստան Համապարփակ […]
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառվելիք հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի և պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ կանոնները։ Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2026 […]
Ի գիտություն լրատվամիջոցների

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում տնտեսավարողներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։ Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, մասնակիցների գրանցումը՝ 14։00-ից։ Հասցե՝ Տիգրան Մեծ 4, 2-րդ հարկ, նիստերի […]
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառվելիք ապրանքի համապատասխանության չափանիշների, անհամապատասխանության դեպքում դրանք վերացնելու եղանակների և համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելիության չափանիշների վերաբերյալ կանոնները։ Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը […]
Սպառողների իրավունքների պաշտպանության համար ներդրվել են նոր երաշխիքներ

2026 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։Նշված փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և […]