ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ: Սա ևս մեկ պատեհ առիթ է աշխարհի տարբեր երկրներում […]
Գեղամ Գևորգյանի ելույթը՝ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Երևանում տեղի ունեցած ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 55-րդ նիստի պաշտոնական բացման արարողությանը: (ռուսերեն)
ՄՊՀ նախագահի շնորհանդեսը՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) տարեկան համաժողովին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Վարշավայում տեղի ունեցած Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) տարեկան համաժողովի ընթացքում հանդես է եկել շնորհանդեսով՝ ներկայացնելով հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես արդար առևտրի կանոնների խթանման և կիրարկման աշխատանքների արդյունքները:
ՄՊՀ նախագահի զեկույցը՝ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով (ռուսերեն):
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհանդեսը՝ Հյուսիսային Մակեդոնիա կատարած այցի շրջանակում

Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկու հրավերով Սկոպյե կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդես է եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-compete թվային հարթակի վերաբերյալ շնորհանդեսով:
ՄՊՀ նախագահի ուղերձը Մրցակցության միջազգային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ը աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես Մրցակցության օր: Շնորհավորում եմ մրցակցության ոլորտի աշխատողներին, տնտեսավարողներին և սպառողներին՝ տոնացույցի այս հիշարժան օրվա առթիվ, ինչը մեզ համար ևս մեկ առիթ է կարևորելու մրցակցային մարմինների կողմից կատարվող ամենօրյա աշխատանքը և մեր բոլորի ուշադրությունը սևեռելու մրցակցության ոլորտի խնդիրների […]