ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար

Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել […]

«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։ Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են […]

Ի գիտություն թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկել թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտը՝ հնարավոր խնդիրների բացահայտման և ոլորտում գործունեության բարելավման նպատակով։ Հանձնաժողովը նախատեսում է ս․թ․ սեպտեմբերին հանդիպում կազմակերպել քննարկելու թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները։ Հանդիպմանը մասնակցելու համար թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խմբերի ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը […]

Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու

«Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի  պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։ Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության  նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։  Վարույթի ընթացքում […]

Մոլորեցնող գովազդ, ապրանքի անհամապատասխանություն. ի՞նչ է սահմանում նոր կարգավորումը. Խաղի կանոններ

2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունները վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանությանը, ապրանքների և ծառայությունների համապատասխանությանը, ինչպես նաև գովազդի ոլորտի կարգավորումներին։ Քննարկում ենք հիմնական փոփոխությունները, դրանց կիրառման մեխանիզմներն ու սպառողների համար կարևոր նոր հնարավորությունները։

Ի՞նչ պետք է իմանա սպառողը պայմանագիր կնքելուց առաջ. նոր դրույթներ, պահանջներ, փոփոխություններ

Նոր օրենսդրական փոփոխություններով սահմանվել են սպառողների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ։ Քննարկում ենք, թե ինչ պահանջներ են գործում տարբեր տեսակի պայմանագրերի դեպքում և ինչ պատասխանատվություն է նախատեսված խախտումների համար։