Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է այսօր աշխարհի տարբեր երկրներում։Այս տարի այն անցկացվում է «Արհեստական բանականությունը, սպառողները և մրցակցային քաղաքականությունը» խորագրի ներքո և դա պատահական չէ։ Ինչպես ամենուր, այնպես էլ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ։Առցանց […]
Մրցակցության և Սպառողների Շահերի Պաշտպանության Հանձնաժողովը՝ ՀՊՏՀ աշխատանքային տոնավաճառում

Մրցակցության և Սպառողների Շահերի Պաշտպանության Հանձնաժողովը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված աշխատանքային տոնավաճառին։Միջոցառման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնել պետական կառույցների և մասնավոր հատվածի առաջարկներին ու կարիերայի հնարավորություններին։ Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև կարիերայի և պրակտիկայի հնարավորությունները: Հետևեք մեր պաշտոնական էջին՝ առաջինը տեղեկանալու մեր նորություններին և թափուր […]
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ԵՊՀ «ԲանՈւԳործ. Էքսպո-2025»-ում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մասնակցել է «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին․ կարիերայի այս յուրօրինակ հարթակը դարձավ հանդիպումների, նոր գաղափարների և համագործակցության հնարավորությունների բացահայտման վայր : Միջոցառման ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի առաքելությունը, կարևորել են սպառողների իրավունքների պահպանությունը, ներկայացրել են թափուր աշխատատեղերն ու կարիերայի հնարավորությունները : Մենք վստահ ենք, որ երիտասարդ մասնագետների ներգրավումը մեր ոլորտի […]
ՄՊՀ-ն հրապարակել է «Կոլխիցին»-ի գների ուսումնասիրության արդյունքները

Ստացված հարցումների հիման վրա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է համապատասխան ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ շուկայում առկա են հետևյալ տարբեր արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ․ 1․ Հայկական արտադրություն – «Արփիմեդ» ՍՊԸ• Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N96• Առկա է գրեթե բոլոր դեղատնային ցանցերում• Միջին գինը՝ 4 100 – 4 […]
ՄՊՀ-ն կներկայացնի ապրանքների գնանշման նոր կանոնները տնտեսավարողներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2025 թվականի օգոստոսի 1-ից կիրառվելիք ապրանքի գնանշման կանոնները։
Միասին՝ սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար. համագործակցության հրավեր

Սիրելի՛ գործընկերներ և շահագրգիռ կազմակերպություններ, 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունեց սպառողների շահերի պաշտպանության համակարգի բարեփոխումների փաթեթը, որը կարևոր քայլ է մեր երկրում սպառողների իրավունքների ամրապնդման համար։ Այս փոփոխությունների շնորհիվ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ձեռք բերելով նաև սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունները։ Մենք հավատում ենք, որ սպառողների […]
Ի՞նչ է փոխվում սպառողների համար 2025 թվականի օգոստոսի 1-ից

2025թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ օրենսդրության փոփոխություններ, որոնք կենտրոնացած են սպառողների շահերի պաշտպանության վրա։
Նպատակը մեկն է՝ ապահովել թափանցիկ և արդար մրցակցային միջավայր, կանխելով անբարեխիղճ գործելակերպերը։
Ի՞նչ է անում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

Հանձնաժողովը ինքնավար մարմին է, որն աջակցում է՝
ազատ տնտեսական մրցակցությանը
բարեխիղճ մրցակցությանը
ձեռնարկատիրության զարգացմանը
իրականացնում է սպառողների շահերի պաշտպանություն
Հայաստանում սպառողների շահերի պաշտպանությունը թևակոխում է զարգացման նոր փուլ

2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։Նշված փոփոխություններն ուղղված են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ և լիարժեք համակարգի ձևավորման ու գործարկման՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի Հանրապետության ստանձնած […]
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը

2025 թվականի հուլիսի 1-ի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը։