Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջազգային համագործակցության և քաղաքականության մշակման վարչությունում (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ ներգրավելու համար

     Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

         Ակնկալվում է փորձագետի կողմից ֆինանսական ոլորտների առանձնահատկություններից բխող մրցակցային միջավայրի զարգացման հնարավորությունների ուսումնասիրության, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների հասանելիության, շուկա մուտքի խոչընդոտների, գնագոյացման մեխանիզմների և մրցակցության զարգացմանը նպաստող կարգավորումների վերլուծության իրականացում, ինչպես նաև համապատասխան քաղաքականության առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն, ապրանքային շուկաներում գների ձևավորման և փոփոխության վրա ազդող գործոնների ուսումնասիրում, գների մոնիթորինգի և կանխատեսման գործող մեխանիզմների գնահատման իրականացում, դրանց կատարելագործմանն ուղղված մեթոդաբանական մոտեցումների և առաջարկությունների մշակման աշխատանքերին մասնակցություն, սպառողական գների նվազեցմանը նպաստող տնտեսական և մրցակցային քաղաքականության միջոցառումների մշակմանը մասնակցություն՝ ուսումնասիրելով ապրանքային շուկաներում մրցակցության խթանման, մատակարարման շղթաների արդյունավետության բարձրացման, շուկա մուտքի խոչընդոտների նվազեցման և գնագոյացման թափանցիկության ապահովման հնարավորությունները, մասնակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական մրցակցային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության քաղաքականության մշակման, ներդաշնակեցման և կատարելագործման հարցերին առնչվող աշխատանքային քննարկումներին, խորհրդակցություններին և համապատասխան փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրության ու մշակման աշխատանքներին, մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների փորձի ուսումնասիրում, դրա տեղայնացման հնարավորությունների գնահատմանը և Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքերին մասնակցություն, տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում պետական քաղաքականության մշակմանն ու կատարելագործմանը, այդ թվում՝ իրավական ակտերի, մեթոդական փաստաթղթերի, հայեցակարգերի և այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն, Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում առանձին ոլորտների և շուկաների վերաբերյալ վերլուծական նյութերի, տեղեկանքների և առաջարկությունների նախապատրաստում, ինչպես նաև պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ իրականացվող մասնագիտական քննարկումներին մասնակցություն, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վարույթների նյութերի ուսումնասիրում, այդ վարույթների շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացվող խորհրդակցություններին մասնակցություն՝ ներկայացնելով Հանձնաժողովի դիրքորոշումը, Հանձնաժողով կարծիքի ներկայացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի խորհրդի նիստերի օրակարգի նյութերի ուսումնասիրում, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի դիրքորոշման մշակման աշխատանքներին մասնակցություն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված փաստաթղթերի, նախագծերի վերլուծության իրականացում, վերջիններիս քննարկման նպատակով կազմակերպվող խորհրդակցություններին մասնակցություն, անհրաժեշտության դեպքում վերլուծական նյութերի և առաջարկությունների նախապատրաստում, ԱՊՀ  մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գործունեության շրջանակներում նախապատրաստվող զեկույցների մշակման աշխատանքներին մասնակցություն։

Միաժամանակ փորձագետից ակնկալվում է Կանոնադրությամբ նախատեսված՝ Վարչության գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում։

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ տնտնեսագետ-մաթեմատիկի մասնագիտությամբ․
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 02.11.2026 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։