Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել ICPEN-ի համաժողովին՝ ներկայացնելով ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի բարեփոխումները

Սպառողի օգնական հարթակի գործարկում, սպառողական կրթություն դպրոցական ծրագրերում, Սպառողների հաշտարարի ինստիտուտի ներդրում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել «Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում տարածաշրջանային հեռանկարներ․ Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկաս» […]