Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ներքին մրցույթ՝ վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության պետի (ծածկագիր՝ 45-34.3-Ղ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության պետի (ծածկագիր՝ 45-34.3-Ղ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության պետի (ծածկագիր՝ 45-34.3-Ղ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.

  1. դիմում (առցանց).
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 391040 (երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝

  • «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք․ հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/224830/latest
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասի» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/218697/latest
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 322-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 553-Ն որոշում հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210856
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի «Ապրանքային շուկաների որոշման կարգը սահմանելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 263-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 550-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210845

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)