Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ1-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ1-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ1-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝
- «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. (Հոդվածներ` 2, 4, 6, 17, 18, 21, 23, 34,38, 39), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/218697
- «Վարչական դատավարության օրենսգիրք» (Հոդվածներ՝ 2, 5, 66), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/229991
- Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, hղումը՝ https://www.arlis.am/hy/acts/229147
- Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-Ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-Ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում․ (Կետեր՝ 5, 9, 16, 17, 42, 45, 48, 57, 58, 59, 69, 72, 81, 161), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033/latest
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։