Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դռնբաց նիստում քննվել է «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարույթը։ Նիստին մասնակցել են կառուցապատողի ներկայացուցիչները, ինչպես նաև ք. Երևան, Ֆրունզեի 8/9 հասցեի բնակիչներ։

Վարույթը հարուցվել էր վերոնշյալ  հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքից բնակարաններ ձեռք բերած մի խումբ քաղաքացիների  հաղորդման հիման վրա սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման առնչությամբ։

Ներկայացված հաղորդմամբ բնակիչները հայտնել էին, որ կառուցապատողը շենքը հանձնել է առանց մի շարք խոստացված պարտավորությունների կատարման, այդ թվում՝ ապահովված չէ շենքի գազիֆիկացումը, առկա էլեկտրական հզորությունը բավարար չէ,  բացակայում է խաղահրապարակը։

Գործի քննությունը  շարունակվում է։