ՄՍՇՊՀ-ն տուգանել է Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ի հետևյալ վարքագիծը. Բնակելի համալիրում «SCHUCO» ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը, դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը, Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսյերժ ծառայություններ չապահովելը, շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող […]

ՄՍՇՊՀ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական հանդիպումն առցանց տաքսիների վարորդների հետ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նիստին հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։ Հանձնաժողովի նախագահը հանդիպման սկզբում ներկայացրեց Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված  մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես՝ Կարգավորվել […]

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դռնբաց նիստում քննվել է «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարույթը։ Նիստին մասնակցել են կառուցապատողի ներկայացուցիչները, ինչպես նաև ք. Երևան, Ֆրունզեի 8/9 հասցեի բնակիչներ։ Վարույթը հարուցվել էր վերոնշյալ  հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքից բնակարաններ ձեռք բերած մի խումբ քաղաքացիների  հաղորդման հիման վրա սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման առնչությամբ։ Ներկայացված հաղորդմամբ […]