Տեղեկացնում ենք, որ թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ հանդիպումը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճում (ք․ Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ)։
Հանդիպմանն անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Հիշեցնում ենք, որ հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը ներառյալ՝ տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ հասցե, մատուցվող ուղևորափոխադրման ծառայությունների համար օգտագործվող թվային հարթակը), ինչպես նաև բարձրացվող խնդիրները ներկայացնելով info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեին։