Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստավորման փուլում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
- ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)․ (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723/latest
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք․ (Հոդվածներ՝ 4-7, 20-27), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/218698/latest
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/218696/latest
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով)
- «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք․ (Հոդվածներ՝ 1, 3, 5, 6, 12, 13, 20, 25, 26, 27, 30, 35, 42, 72, 79, 83․1, 91․3, 93, 96), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209919/latest
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. (Հոդվածներ` 2, 4, 6, 17, 18, 21, 23, 34, 38, 39), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest
- «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» (Հոդվածներ՝ 2, 5, 66), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/87705/latest
- Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-Ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում․ (Կետեր՝ 5, 9, 16, 17, 42, 45, 48, 57, 58, 59, 69, 72, 81, 161), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033/latest
Հարցազրույցի փուլի բնագավառներ՝
- «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենք․ հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209919/latest
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք․ հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/194274/latest
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060 830 840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։