Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկել թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտը՝ հնարավոր խնդիրների բացահայտման և ոլորտում գործունեության բարելավման նպատակով։
Հանձնաժողովը նախատեսում է ս․թ․ սեպտեմբերին հանդիպում կազմակերպել քննարկելու թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները։
Հանդիպմանը մասնակցելու համար թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խմբերի ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, մատուցվող ուղևորափոխադրման ծառայությունների համար օգտագործվող թվային հարթակը), ինչպես նաև բարձրացվող խնդիրները ներկայացնելով info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեին։