Ի գիտություն թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկել թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտը՝ հնարավոր խնդիրների բացահայտման և ոլորտում գործունեության բարելավման նպատակով։ Հանձնաժողովը նախատեսում է ս․թ․ սեպտեմբերին հանդիպում կազմակերպել քննարկելու թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները։ Հանդիպմանը մասնակցելու համար թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների խմբերի ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը […]