Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու

«Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի  պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։

Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության  նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։ 

Վարույթի ընթացքում Ընկերությունը քայլեր է ձեռնարկել գազիֆիկացման իրականացման ուղղությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովման համար գնորդներից պահանջել է յուրաքանչյուր բնակարանի հաշվով հավելյալ վճարել 357 000 ՀՀ դրամ։

Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերության վարքագիծը պարունակում է սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ՝ հանձնարարելով անհապաղ և առանց գնորդներից որևէ վճար գանձելու ապահովել բնակարանների ներտնային գազիֆիկացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև նրանց վերադարձնել արդեն իսկ գանձված գումարները։