Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառվելիք հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի և պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ կանոնները։
Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 10:30-ին (հասցե՝ ՄՍՇՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ):
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք Ձեր տվյալները (կազմակերպություն, պաշտոն, անուն ազգանուն) ուղարկել info@competition.am էլ. փոստով կամ զանգահարել 060 830 840, ներքին՝ 210, 218, 220 հեռախոսահամարներով մինչև սույն թվականի հունիսի 23-ը ներառյալ:
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: