Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառվելիք ապրանքի համապատասխանության չափանիշների, անհամապատասխանության դեպքում դրանք վերացնելու եղանակների և համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելիության չափանիշների վերաբերյալ կանոնները։

Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 14:00-ին (հասցե՝ ՄՍՇՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ):

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք Ձեր տվյալները (կազմակերպություն, պաշտոն, անուն ազգանուն) ուղարկել info@competition.am էլ. փոստով կամ զանգահարել 060 830 840, ներքին՝ 210 հեռախոսահամարներով մինչև սույն թվականի հունիսի 17-ը ներառյալ:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: