ՄՍՇՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տաքսու վարորդները հավաստեցին՝ նախորդ անգամ իրենց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Yandex Armenia-ի տաքսու վարորդների հետ։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում վարորդների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես արդեն իսկ փորձարկման փուլում է  Yandex go հավելվածում ուղևորների կողմից պատվերի վայրի սահմանափակման գործառույթը։ Երևանի կենտրոն համայնքի մի շարք վայրերի համար առանձնացվել […]