Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Երևանում տեղի ունեցավ ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի սեմինարը

Մարտի 18-20-ը Երևանում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի (OECD-GVH RCC) «Մրցակցային մարմինների գործիքակազմը՝ ուղղված աճի և բարեկեցության խթանմանը» թեմայով սեմինարը։ Միջոցառմանը մասնակցում էին մրցակցային մարմինների և միջազգային կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, բանախոսները՝  Իտալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի մրցակցային մարմինների և ՏՀԶԿ-ի ներկայացուցիչներն էին։  

Կենտրոնի տնօրեն Մարիա Պիլար Կանեդոն իր խոսքում շնորհակալություն է հայտնեց Հայաստանի մրցակցային մարմնին՝ սեմինարը Երևանում կազմակերպելու համար, հավելելով՝

«RCC-ի սեմինարները սովորական համաժողովներ չեն։ Այս սեմինարների միջոցով մենք ստեղծել ենք մրցակցության փորձագետների ընտանիք, և այսօր ձեզանից շատերը պատկանում են, ոմանք էլ միանում են այդ ընտանիքին, որը սկսել է գործել  20 տարի առաջ»։

«Մենք բարձր ենք գնահատում Կենտրոնի հետ մեր երկարատև համագործակցությունը։ Այս տարիների ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են կազմակերպված սեմինարներին, որոնց միջոցով  կուտակել են արժեքավոր գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչը կարևոր աջակցություն է մեր առօրյա աշխատանքում»,-ընդգծել է ՄՍՇՊՀ անդամ Շուշան Սարգսյանը՝ ողջունելով միջոցառման մասնակիցներին։

Սեմինարի երեք օրերի ընթացքում  բանախոսներն անդրադարձան այնպիսի հարցերի, ինչպիսիք են  մրցակցային օրենսդրության կիրարկումը, համակենտրոնացումների գնահատումը, շուկաների վերլուծությունը և մրցակցային մշակույթի խթանումը՝ ազատ շուկաներում մրցակցային հավասար պայմանների ապահովման, նորարարարության զարգացման և հասարակության բարեկեցության խթանման նպատակով։ 

Քննարկվեցին նաև հիպոթետիկ գործեր՝ մասնակիցների մասնագիտական հմտությունների գործնական կիրառությունը կատարելագործելու նպատակով։