Հայաստանի և Ռումինիայի մրցակցային մարմինները խորացնում են համագործակցությունը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Ռումինիայի մրցակցության խորհրդի նախագահ Բոգդան Չիրիթոուին և մրցակցության հարցերով խորհրդատու Կոսմին Բելակուրենցոյին, որոնք Հայաստան են ժամանել Երևանում ընթացող ՏՀԶԿ Բուդապեշտի մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի սեմինարին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ ՄՍՇՊՀ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների մրցակցային մարմինների միջև երկկողմ համագործակցությունը: «Այսօր մենք հնարավորություն […]