Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության միջազգային ցանցի աշխատանքային խումբն ավարտեց աշխատանքները

Մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատանքային խումբն ավարտեց աշխատանքները Երևանում ընթացող տարեկան աշխատաժողովի շրջանակում։

Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում տեղի ունեցան 3 լիագումար նիստեր և 7 պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ICN-ի անդամ 32 երկրների պատվիրակները քննարկեցին մրցակցության շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք արդի հարցեր՝

Մրցակցության շահերի պաշտպանությունը՝ որպես գործիք նոր և զարգացող շուկայական միտումներին զուգահեռ շուկայում մրցակցությունը պաշտպանելու համար

Ոլորտային ուսումնասիրությունների արդյունավետ կիրառությունը՝ մրցակցությանը նպաստող պետական քաղաքականության խթանման նպատակով

Մրցակցության սկզբունքները՝ պետական քաղաքականությունների մեջ

Պետական գնումների ոլորտում շահագրգիռ կողմերին արդյունավետ ներգրավման ռազմավարություններ

Պետական մարմիններում մրցակցությանը նպաստող քաղաքականության մշակույթի խթանում` լավագույն փորձը և մարտահրավերները

Մրցակցության շահերի պաշտպանությունը և կայունությունը

Մրցակցության շահերի պաշտպանությունը և թվային շուկաները

Մրցակցային սկզբունքների վերաբերյալ ՓՄՁ-ների կարողությունների ամրապնդում և մրցակցային քաղաքականության լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Արդյունավետ շահերի պաշտպանություն ՓՄՁ-ների համար՝ հաղորդակցության և համագործակցության միջոցով

ՓՄՁ-ների համար մրցակցության շահերի պաշտպանության ծրագրի մշակում