Մարտի 16-ից 17-ը Երևանում տեղի կունենա Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու մրցակցային մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ աշխարհի շուրջ 20 երկրներից։
Միջոցառմանը ներկա կգտնվեն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Աշխատաժողովի բացման արարողությունը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ժամը՝ 9։30-ին։ Գրանցումը՝ 9։00-ից։
Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցներին լուսաբանելու միջոցառումը։
Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով։