Բիզնես գործարքներ և մրցակցային վերահսկողություն. Խաղի կանոններ
Տնտեսավարողները տարբեր գործարքներ են իրականացնում՝ վաճառում են իրենց բիզնեսը, խոշորացնում այն կամ միավորվում այլ ընկերությունների հետ։ Այսպիսի գործարքները օրենքի լեզվով կոչվում են համակենտրոնացումներ, որոնց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հանձնաժողովը։Համակենտրոնացումներին առնչվող նոր օրենսդրական կարգավորումներին անդրադարձել ենք «Խաղի կանոններ» նախագծի այս շաբաթվա թողարկմանը։
Թվային հարթակ՝ սպառողների բողոքների համար

Ունե՞ք սպառողների իրավունքներին առնչվող խնդիրներ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրված «Սպառողի օգնական» թվային հարթակի միջոցով Ձեր բողոքին լուծում կտրվի։ Պաշտպանե՛ք Ձեր իրավունքները։ Դիմե՛ք «Սպառողի օգնականին»՝ ԱՐԱԳ, ՊԱՐԶ և ՀԱՍԱՆԵԼԻ։