Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ակնկալվում է փորձագետից իրականացնել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահումների, ինչպես նաև անբարեխիղճ գործելակերպի բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր չարաշահումների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև մենաշնորհ կամ գերիշխող դիրքին առնչվող, Օրենքով նախատեսված այլ գործառույթներ, մասնակցել տնտեսական գործունեության համակարգման բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններին և վերլուծություններին, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև տնտեսական գործունեության համակարգմանն առնչվող՝ Օրենքով նախատեսված այլ գործառույթներին, իրականացնել տնտեսավարող սուբյեկտի բանակցային ուժեղ դիրքի որոշման, այդ դիրքի հնարավոր չարաշահումների, այդ թվում՝ բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից մատակարարի նկատմամբ Օրենքով սահմանված վճարումների կետանց թույլ տալու դեպքերի բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև բանակցային ուժեղ դիրքին առնչվող՝ Օրենքով նախատեսված այլ գործառույթներ, մասնակցել գների մոնիթորինգին, իրականացնել տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնող դեպքերի, այդ թվում՝ անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման, մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ, տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկմամբ, համբավի, վարկարժեքի վնասմամբ դրսևորվող երևույթների բացահայտման, կանխարգելման և արգելման աշխատանքներ, իրականացնել տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնող այլ երևույթների բացահայտման, կանխարգելման և արգելման աշխատանքներ, մասնակցել բաժնի իրավասությունների սահմաններում հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման և դրա հետ կապված այլ աշխատանքներին, բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ժամանակ ձեռք բերված ապրանքների փորձաքննության ներկայացմանը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման և մեծացման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասություններին առնչվող ստուգման, դիտանցման, հկիչ գնման, արտաքին դիտման և մշտադիտարկման, ուսումնասիրությունների աշխատանքները, դրանց վերաբերյալ տեղեկանքների, տեղեկությունների և առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի հաշվառումը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի գործառույթների կատարումն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման, մշակման աշխատանքներ, Բաժնի իրավասությունների սահմաններում սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքներ, Բաժնի իրավասությունների սահմաններում վարչական վարույթի հարուցման աշխատանքներ, Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանը, սահմանված ժամկետում որոշումների չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների ձեռնարկմանը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստման, խորհրդատվության տրամադրման աշխատանքներին, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում իրականացված ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստմանն ու ներկայացմանը, Բաժնի իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ հրամանների նախագծերի, ակտերի, տեղեկանքների և փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման աշխատանքներին, Բաժնի իրավասությունների սահմաններում Օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին օժանդակելուն, այդ ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքները, մասնակցում է այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին և դրանց շրջանակում ներկայացնում առաջարկություններ և դիտողություններ ներկայացումը, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության օրենսդրության խախտման դեպքերով իրականացվող վարույթներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ, իրականացնել Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի՝ Բաժնի առջև դրված իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի նախապատրաստման և ստորագրման ներկայացման աշխատանքներ, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում եզրակացությունների նախագծերի մշակման աշխատանքներին՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովում կազմավորված, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում միջազգային համապատասխան փորձի վերաբերյալ ուսումնասիրություններ և իրավիճակային վերլուծություններ, քաղաքականության մշակման նպատակով Բաժնի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը առաջարկությունների ներկայացման աշխատանքներ։
Միաժամանակ փորձագետից ակնկալվում է Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում։
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն կամ կառավարում կամ շուկայագիտություն /մարքեթինգ/ կամ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա մասնագիտությամբ․
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
- արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
- հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 11.03.2026 թ.
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։