Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ1-13) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ1-13) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչությանհակամրցակցային համաձայնությունների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ1-13) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հունվարի 26-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.
- դիմում (առցանց).
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 11-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝
- «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
- Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-Ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033
- Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի «Ապրանքային շուկաների որոշման կարգը սահմանելու եվ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 263-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 550-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210845
- Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 395-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 566-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210991
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։