Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ներքին մրցույթ՝ գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջազգային համագործակցության և քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.5-Մ1-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջազգային համագործակցության և քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.5-Մ1-9)  պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջազգային համագործակցության և քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.5-Մ1-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հունվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 26-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.

  1.  դիմում (առցանց).
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
  3.  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 4-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322․816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց)  դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝

  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229

  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք

     հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest

  • «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-Ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում

      հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033/latest

  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 395-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 566-Ն որոշում

     հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210991/latest

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am