Բուհ-երի հետ համագործակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է, որին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։ Ապագա տնտեսագետների ու իրավաբանների համար պարբերաբար կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ, այցեր, դասախոսություններ։ Նման ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին լրացնել իրենց գիտելիքները, գործնական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև կարիերայի հեռանկարներ է բացում։
Հանձնաժողովի նախօրեի նիստը բաց էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար։
• Ի՞նչ կարգով են ընթանում նիստերը,
• Ինչպե՞ս են բացահայտվում իրավախախտումները և հարուցվում վարույթները։
Ուսանողները հետևեցին նիստի աշխատանքներին, ծանոթացան սպառողների շահերի խախտման առավել ուշագրավ դեպքերի առնչությամբ հարուցված վարույթների մանրամասներին, հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կարծիքը։
Նիստի ավարտից հետո հանդիպումը շարունակվեց Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և անդամների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով՝ որպես սպառողներ և որպես ապագա տնտեսագետներ ուսանողներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի շուրջ։





