ՄՍՇՊՀ-ն տուգանել է Մարտունի քաղաքի Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանին՝ թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։ Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող […]
Ապագա տնտեսագետները ՄՍՇՊՀ-ի հյուրերն էին

Բուհ-երի հետ համագործակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է, որին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։ Ապագա տնտեսագետների ու իրավաբանների համար պարբերաբար կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ, այցեր, դասախոսություններ։ Նման ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին լրացնել իրենց գիտելիքները, գործնական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև կարիերայի հեռանկարներ է բացում։ Հանձնաժողովի նախօրեի նիստը բաց էր Հայաստանի […]