Ուսանողների համար կազմակերպվող իրազեկման հանդիպումները շարունակվում են

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողները նախօրեին հյուրընկալվել էին Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում։ Նրանք ծանոթացան հանձնաժողովի գործունեությանը, սպառողների շահերի պաշտպանության առնչությամբ իրականացվող գործառույթներին, մասնակցեցին իրավիճակային խաղի՝ կատարելագործելով սպառողների իրավունքների և դրանք իրացնելու հնարավորությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։
Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։ Մասնավորապես մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», […]