Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության իրավախախտումների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.4-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության իրավախախտումների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.4-Մ1-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության իրավախախտումների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.4-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.
- դիմում (առցանց).
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322․816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝
- «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209919/latest
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի N 77-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 302-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167753
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 22-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 130-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153961
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի «Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը սահմանելու մասին» թիվ 327-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=157726
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման և արխիվացման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի թիվ 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 394-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159149
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության անձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։