Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Արտաքին մրցույթ՝ ավագ իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 45-34.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստավորման փուլում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)

  • ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/1/latest
  • «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք․ (Հոդվածներ՝ 4-7, 20-27), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/215517/latest
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք(Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38), հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով)

  • «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 5, 6, 12, 13, 20, 25, 26, 27, 30, 35, 42, 72, 79, 83․1, 91․3, 93, 96, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209919/latest
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` 2, 4, 6, 17, 18, 21, 23, 34, 38, 39, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest
  • ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրք․ հոդվածներ՝ 5, 2, 66, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209969/latest
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-Ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում․ կետեր՝ 5, 9, 16, 17, 42, 45, 48, 57, 58, 59, 69, 72, 81, 161, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033

Հարցազրույցի փուլի բնագավառներ՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060 830 840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։