ՀՊՏՀ ուսանողները՝ Հանձնաժողովում

Այս անգամ Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով էին այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ։ Հանդիպման սկզբում ուսանողները ծանոթացան Հանձնաժողովի գործունեությանը՝ պարզելով, թե ինչպես է ձևավորվում և իրականացվում մրցակցային քաղաքականությունը Հայաստանում, ինչպես են բացահայտվում խախտումները և ինչ մեխանիզմներով է ապահովվում սպառողների շահերի պաշտպանությունը։ Հանձնաժողովի մասնագետները կիսվեցին իրենց աշխատանքային փորձով՝ ներկայացնելով իրական օրինակներ, […]