Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի պատվիրակությունն այցելել էր Հայաստան

Քննարկումների օրակարգում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի և վերահսկողության թվային մեխանիզմների ներդրման հարցերն էին

«Հայաստանում սպառողների և մրցակցության պաշտպանության կիրարկման արդյունավետ մեխանիզների զարգացում» աջակցութան ծրագրի շրջանակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) հերթական պատվիրակությանը՝ UOKiK-ի փոխնախագահ Դանիել Մանկովսկիի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համագործակցության հաջողված փորձի համար՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ մեր երկիրը սպառողների շահերի պաշտպանության համակարգի ներդրման ճանապարհին դեռևս շատ անելիքներ ունի, որոնց իրականացման հարցում կարևոր է նաև լեհ գործընկերների հետ համագործակցությունը։

Եռօրյա հանդիպումների օրակարգում լեհ մասնագետները ներկայացրել են իրենց փորձը մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք արդիական հարցերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել սպառողների շահերը խախտող գործելակերպի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և դրանց բացահայտման թվային գործիքակազմերի կիրառմանը՝ մասնավորապես ինֆլյուենսեր մարքեթինգի և առցանց վճարային գործարքների առնչությամբ, թվային գործիքների միջոցով սոցիալական ցանցերում մոնիթորինգի իրականացմանը, ապրանքի գնանշման կանոններին, ռազմավարական հաղորդակցությանը, միջազգային համագործակցությանը և այլ հարցերի, ներկայացվել են իրականացված ուշագրավ վարույթների օրինակներ։