Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների վերահսկողության բաժնում (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը

Ակնկալվում է փորձագետից իրականացնել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, մասնակցել հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացմանը, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնություններին առնչվող՝ «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախատեսված այլ գործառույթներ իրականացնել, մասնակցել տնտեսական գործունեության համակարգման բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացմանը, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին, որոնք առնչվում են աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը, մասնակցել պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելման աշխատանքներին, մասնակցել պետական գնումների իրականացմանն առնչվող՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի բացահայտմանն ու կանխմանն ուղղված միջոցառումներին, իրականացնել պետական գնումների շրջանակում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների, տնտեսական գործունեության համակարգումների բացահայտման, կանխարգելման և վերացման նպատակով ուսումնասիրություններ, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման և մեծացման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացմանը, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների մշակման և նախապատրաստման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասություններին առնչվող ստուգման, դիտանցման, հսկիչ գնման, արտաքին դիտման և մշտադիտարկման, ուսումնասիրությունների աշխատանքներին, դրանց վերաբերյալ տեղեկանքների, տեղեկությունների և առաջարկությունների ներկայացմանը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի հաշվառմանը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի գործառույթների կատարումն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման, մշակման աշխատանքները, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում վարչական վարույթի հարուցման աշխատանքներին, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացմանը, սահմանված ժամկետում որոշումների չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների ձեռնարկմանը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստման, խորհրդատվության տրամադրման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստումն և ներկայացմանը, մասնակցել Բաժնի իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ հրամանների նախագծերի, ակտերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ներկայացման աշխատանքներին, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում Օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին, այդ ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքները, մասնակցում է այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին և դրանց շրջանակում ներկայացնում առաջարկություններ և դիտողություններ, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության օրենսդրության խախտման դեպքերով իրականացվող վարույթներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին, ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, իրականացնել Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի՝ Բաժնի առջև դրված իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի նախապատրաստման և ստորագրման ներկայացման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում եզրակացությունների նախագծերի մշակմանը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովում կազմավորված, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում միջազգային համապատասխան փորձի վերաբերյալ ուսումնասիրություններ և իրավիճակային վերլուծություններ, իրականացնել քաղաքականության մշակման նպատակով Բաժնի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնին առաջարկությունների ներկայացման աշխատանքներին:

Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում։

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ կամ կառավարում կամ շուկայագիտություն /Մարքեթինգ/ կամ ֆինանսներ մասնագիտությամբ.
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 29.10.2025 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։