Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Տիգրան Մարկոսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանին է հանձնել Մխիթար Գոշ մեդալը, որով նա պարգևատրվել էր ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար։

Տիգրան Մարկոսյանը նշել է, որ նման պարգևն անչափ պարտավորեցնող է և ոչ միայն իր անձնական ներդրման, այլև ամբողջ թիմի աշխատանքի գնահատականն է։