Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնում (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացում, համապատասխան ոլորտներում ապրանքային շուկաների հատկորոշում: Հատկորոշված ապրանքային շուկայի կազմի և կառուցվածքի ուսումնասիրություն: Ապրանքային շուկայի մասնակից տնտեսավարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականության և գնագոյացման, ինչպես նաև վերջիններիս կողմից ապրանքային շուկայում դրսևորած վարքագծի ուսումնասիրություն:

 Ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացում և գնահատում: Համապատասխան ոլորտային ուսումնասիրության ընթացքում իրականացված վերլուծությունների շրջանակներում ամփոփ տեղեկանքների կազմում:

Ակնկալվում է նաև առանձին ոլորտային ուսումնասիրությունների շրջանակներում տվյալ ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրություն և վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրություն, միջազգային կարգավորումների հետ համադրում, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված՝ Վարչության գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն կամ իրավագիտություն կամ կառավարում կամ մարքեթինգ մասնագիտությամբ․
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 03.10.2025 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։