Կիրառական գիտությունների միջազգային ինստիտուտի ուսանողների ուսումնաճանաչողական այցը հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվել էին Կիրառական գիտությունների միջազգային ինստիտուտի ուսանողները ուսումնաճանաչողական այցի շրջանակում։ Այցի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Հանձնաժողովի իրավասությունները, գործիքակազմը և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների նշանակությունը։ Որպես այցի գործնական բաղադրիչ՝ ուսանողները մասնակցեցին իրավիճակային խաղի, որի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները պայմանագրային հարաբերություններում սպառողի […]