Մրցակցության և Սպառողների Շահերի Պաշտպանության Հանձնաժողովը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված աշխատանքային տոնավաճառին։
Միջոցառման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնել պետական կառույցների և մասնավոր հատվածի առաջարկներին ու կարիերայի հնարավորություններին։
Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև կարիերայի և պրակտիկայի հնարավորությունները:
Հետևեք մեր պաշտոնական էջին՝ առաջինը տեղեկանալու մեր նորություններին և թափուր աշխատատեղերին։
