Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ԵՊՀ «ԲանՈւԳործ. Էքսպո-2025»-ում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մասնակցել է «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին․ կարիերայի այս յուրօրինակ հարթակը դարձավ հանդիպումների, նոր գաղափարների և համագործակցության հնարավորությունների բացահայտման վայր :

Միջոցառման ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի առաքելությունը, կարևորել են սպառողների իրավունքների պահպանությունը, ներկայացրել են թափուր աշխատատեղերն ու կարիերայի հնարավորությունները :

Մենք վստահ ենք, որ երիտասարդ մասնագետների ներգրավումը մեր ոլորտի զարգացման գլխավոր շարժիչ ուժերից է ։ Նրանց գիտելիքներն ու էներգիան դառնալու են մեր ապագա հաջողությունների ամուր հիմքը։ Հպարտությամբ կարող ենք նշել, որ հենց այստեղ՝ ԵՊՀ-ում, հանդիպել ենք ապագա թիմակիցների։

Շնորհակալությո՜ւն ԵՊՀ այս կարևոր ու ոգեշնչող միջոցառման համար։