Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մասնակցությունը Պեկինում կայացած Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառմանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով արդար մրցակցության ապահովման կարևորությունը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մրցակցային քաղաքականության արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով։

«Միջազգային ինտեգրումը հանձնաժողովի համար ռազմավարական ուղղություն է: Մենք հանձնառու ենք խորացնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր գիտելիքներով և սովորել ուրիշներից: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի մրցունակ, արդար և դիմացկուն շուկաներ, որոնք կբավարարեն այսօրվա և վաղվա պահանջներին։ Միասին մենք ոչ միայն պարզապես վերահսկում ենք, որպեսզի շուկայում կանոնները պահպանվեն, այլև ձևավորում ենք տնտեսության ապագան»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։

Այցի շրջանակներում ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական ադմինստրացիայի նախարար Լուո Վընի միջև տեղի է ունեցել ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրված օրինակների փոխանակում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում: