ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մասնակցությունը Պեկինում կայացած Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառմանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով արդար մրցակցության ապահովման կարևորությունը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մրցակցային քաղաքականության արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ «Միջազգային ինտեգրումը հանձնաժողովի համար ռազմավարական ուղղություն է: […]
288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը […]