Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Արտաքին մրցույթ՝ ավագ մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ գործելակերպի վերահսկողության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ3-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ գործելակերպի վերահսկողության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ3-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ գործելակերպի վերահսկողության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ3-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը.

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանպատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբեր 4-ից 2025 թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստավորման փուլում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 5, 6, 12, 13, 20, 25, 26, 27, 30, 35, 42, 72, 79, 83․1, 91․3, 93, 96, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209919/latest
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` 2, 4, 6, 17, 18, 21, 23, 34, 38, 39, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest
  • «Գնումների մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 6, 10, 20, 23, 25, 33, 45, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210052
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-Ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 565-Ն որոշում․ կետեր՝ 5, 9, 16, 17, 42, 45, 48, 57, 58, 59, 69, 72, 81, 161, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211033

Հարցազրույցի փուլի բնագավառներ՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060 830 840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am