Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ներքին մրցույթ՝ գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.4-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.4-Մ1-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.4-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.

  1. դիմում (առցանց).
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝

  • «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209919
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/194274
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի N 77-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 302-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167753
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման և արխիվացման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի թիվ 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 394-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159149

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am