Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Կանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ անցանկալի հաղորդագրություններից

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող ընկերությունները մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները հնարավորություն կտան լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։

Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝

  • Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն) մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։
  • Համաձայնությունը տրվում է կայքում գրանցման փուլում։ Ընդ որում՝ գրանցումն իրականացնելու համար հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալը պարտադիր չէ․օգտատերը կարող է նաև հրաժարվել դրանցից։
  • Եթե այնուամենայնիվ օգտատերն արդեն գրանցվել է, տվել իր համաձայնությունը, բայց հետագայում փոխել է միտքը՝ ցանկացած պահի հնարավորություն ունի հրաժարվել հաղորդագրությունների ստացումից՝

  1. կայքի անհատական էջի կարգավորումները փոփոխելով
  2. էլեկտրոնային հաղորդակցման հավելվածների (Viber, WhatsApp և այլն) կարգավորումներից արգելափակելով դրանց ստացումը (opt out)
  3. ընկերություններին հեռախոսազանգով, ներքին հաղորդագրությամբ կամ այլ միջոցներով դիմելով, որի պարագայումը գործընթացը 3 աշխատանքային օրից ավելի չի կարող տևել։
  4. առկա է նաև SMS հաղորդագրություններից հրաժարվելու հնարավորություն։

  • Եթե օգտատերն անժամկետ և ամբողջական արգելափակել է հաշիվը, նրան հաղորդագրություններ չեն ուղարկվի՝ անկախ այն հանգամանքից, գրանցման ընթացքում համաձայնություն տվել է, թե ոչ։
  • Եթե օգտատերը ժամանակավորապես է արգելափակել հաշիվը, այդ ժամկետում հաղորդագրություններ չի ստանա։ Ժամկետն ավարտվելուց հետո կայք մուտք գործելուց կբացվի հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալու նոր պատուհան, ինչպես գրանցման փուլում։
  • Հիշեք՝ հաղորդագրությունները պարունակում են 21+ նշումը և նախազգուշացում՝ «Խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է», և եթե ստացել եք ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրություն, ցանկացած պարագայում տվյալ հաղորդագրությունն իր մեջ պարունակում է դրանից հրաժարվելու (ապաբաժանորդագրման) տարբերակ՝ բացառությամբ SMS հաղորդագրության։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://ef.competition.am/api/decision/ED65414A-C458-469F-B3E1-87456EF81182/download

https://ef.competition.am/api/decision/91DEA701-7F29-4888-BA76-38E106EBEEC9/download

https://ef.competition.am/api/decision/3167C825-ECB8-445A-B12A-C318BA580226/download

https://ef.competition.am/api/decision/2B28CE53-5A86-4C57-8895-177DF73B197D/download