Նոր անվանում, նոր լիազորություններ, նոր գործիքակազմեր.Խաղի կանոնները

Վաղվանից ուժի մեջ են մտնում սպառողների շահերի և մրցակցության պաշտպանության ոլորտներում կատարված օրենսդրական բարեփոխումները։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ ձեռք բերելով նաև սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունները ։ 🎬 Մանրամասները՝ տեսանյութում

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ […]