Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հերթական քննարկումը՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։

Միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-ին (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ):

Թեման՝ Սպառողների շահերը խախտող գործելակերպը։

Սիրով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը։

Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով։

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://competition.am/wp-content/uploads/2025/07/agenda.pdf