Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հերթական քննարկումը՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։

Միջոցառումը  տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-ին (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ):

Թեման՝ Սպառողների շահերը խախտող գործելակերպը։

Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը:

Խնդրում ենք մասնակիցների տվյալները (կազմակերպություն, պաշտոն, անուն, ազգանուն) ուղարկել info@competition.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 060 830 840, ներքին՝ 238 կամ 242 հեռախոսահամարներով մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ներառյալ:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։