ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հերթական քննարկումը՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։ Միջոցառումը  տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-ին (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ): Թեման՝ Սպառողների շահերը խախտող գործելակերպը։ Սիրով հրավիրում ենք […]

ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ուղղված սպառողների շահերի պաշտպանության օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթի մշակմանը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2» առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։ Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության […]