Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն. ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ հանդիպում էր կազմակերպվել

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական  կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով նախօրեին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  հանդիպում էր կազմակերպվել։ Հանդիպումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն  ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […]

Գեղամ Գևորգյանը մասնակցել է Միավորված ազգերի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության 9-րդ համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպված Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ Միավորված ազգերի 9-րդ համաժողովին։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել և ընդգծել է, որ ներկայիս փոփոխվող աշխարհում մրցակցային մարմինները բախվում են նոր մարտահրավերների, որոնք պահանջում են ավելի սերտ համագործակցություն։ […]